Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր

Տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր
29.08.2025 | 21:59
Օգոստոսի 30
Տուր առատորեն:
Քեզ հարուստ զգա:
Ժլատության զգացումը հանի՛ր քո սրտից:
Տո՛ւր քո սերը, մտածումները, ողջ ունեցվածքդ:
Տո՛ւր, տո՛ւր, դու հետևորդն ես աշխարհի մեծագույն Տվողի:
Տո՛ւր քո ժամանակից, անձնական հնարավորություններից, վայելքից, հանգստից. քո անունից, փառքից, բժշկելու կարողությունից, զորությունից, համակրանքից. այս բոլորից և դեռ` ինչ որ հնարավոր է:
Սովորիր այս կարևոր դասը և դու էլ կդառնաս մի մե՛ծ ուժ` կարո՛ղ օգնելու ուրիշներին և հզո՛ր գործեր կատարելու:
Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ